Պաղեստինցին դանակով երկու ոստիկանի վնասվածք է հասցրել Երուսաղեմում
ՄիջազգայինԵրուսաղեմում պաղեստինցու հարձակման հետեւանքով երկու իսրայելցի ոստիկան դանակով վնասվածքներ է ստացել, հայտնում է Haaretz-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հին քաղաքի շրջանում: Հարձակվողը վազելով մոտեցել է թիկունքից եւ դանակի մի քանի հարված է հասցրել: Արդյունքում իրավապահ մարմինների 20-ամյա աշխատակցուհին ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա 45-ամյա զուգընկերը` երրորդ աստիճանի վնասվածքներ: Նրանք երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել:
Հարձակվողը եւս ծանր վիրավորվել է եւ ձերբակալվել ոստիկանական ջոկատի կողմից, որն օգնության էր շտապել:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, վերջին չորս օրվա ընթացքում սա արդեն վեցերորդ նման հարձակումն է երկրում: Իսրայելական իշխանությունները մտավախություն ունեն, թե ահաբեկչական գործունեությունը կարող է ակտիվանալ առաջիկա կրոնական տոների նախօրեին եւ ընթացքում: