ԻՊ հետ կապերի համար Թուրքիայում 40 օտարերկրացի է ձերբակալվել՝ այդ թվում ադրբեջանցիներ
ՄիջազգայինՀակաահաբեկչական գործողության ընթացքում Ստամբուլի ոստիկանությունը 40 օտարեկրյա քաղաքացիների է ձերբակալել, որոնց կասկածում են ԻՊ ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ, հայտնել է Anadolu պետական գործակալությունը:
Կասկածյալները ծնունդով Ադրբեջանից են, Իրանից, Իրաքից ու Աֆղանստանից: Նրանցից մի քանիսը բազմիցս եղել են Սիրիայում, մասնակցել քաղաքացիական պատերազմին: Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում խուզարկվել է 23 տուն, առգրավվել են փաստաթղթեր:
Հազարավոր եվրոպացիներ ու ԱՄՆ քաղաքացիներ են վերջին ամիսներին Սիրիա մեկնել՝ ԻՊ-ին միանալու նպատակով: Նրանց մեծ մասի ճանապարհը Թուրքիայով էր անցնում: