Աֆրիկյա՞նն է բյուջեի թերակատարման պատճառը
ՔաղաքականԿարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո ներիշխանական ինտրիգները սկսեցին լայն թափով ծավալվել: Այդ ինտրիգները նոր շունչ ստացան հատկապես տեղեկատվական այն արտահոսքերից հետո, որտեղ ակնարկվում էին աշխատանքից ազատման ենթակա այս կամ այն պաշտոնյաների անունները...
Ակնարկվողների թվում առաջինը ՊԵԿ ղեկավար Հովհաննեսս Հովսեփյանն է, ում, ըստ մամուլի տեղեկությունների, պետք է փոխարինեն ՛՛Հայռուսգազարդի՛՛ տնօրեն Վարդան Հարությունյանով...
Orer.am-ի տեղեկություններով՝ տեղեկատվական այս արտահոսքերից հետո Հովհաննես Հովսեփյանը շտապել է հանդիպել նորանշանակ վարչապետին և բյուջեի թերակատարումների և մաքսային մուտքերի նվազման ողջ մեղքը բարդել իր տեղակալ Արթուր Աֆրիկյանի վրա: ՊԵԿ ղեկավարը պնդել է, որ բյուջետային մուտքերի լիակատար հավաքագրմանը խոչընդոտում է հենց Աֆրիկյանը, որի պատճառով չի կարողանում նորմալ աշխատել...
Թե ինչպես է Կարեն Կարապետյանը արձագանքել այդ հայտարարությանը՝ մեր աղբյուրը լռում է...
Տիգրան Բարսեղյան