Մեկնարկում է թուրք-իսրայելական հարաբերությունների ամենաջերմ շաբաթը. Akşam
ՄիջազգայինԹուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ տաք օրակարգ է սկսվում Թուրքիայի ու Իսրայելի միջև փոխհարաբերություններում, որոնք կարգավորվեցին վատթարացումից 6 տարի անց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ոչ վաղ անցյալում վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշել է արագություն հաղորդել դրա իրագործմանը: Համաձայնագրով Իսրայելը պետք է 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին: Այժմ կողմերը մոտեցել են դեսպանների նշանակմանը:
Դեսպաններից բացի՝ կողմերը ծրագրում են նշանակել նաև դեսպանատների աշխատակիցներ: Այդպիսով երկու երկրները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները:
Ակնկալվում է, որ կողմերի օրակարգում է հայտնվելու պաշտպանական ու հետախուզական ոլորտներում համագործակցության մասին մի շարք համաձայնագրերի թարմացման հարցը, քանի որ դրանց ժամկետն ավարտվում է տարեվերջին:
Բացի այդ, կկատարվեն ԱԳՆ-ի ու էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների փոխադարձ այցեր: Թուրքական թերթի պնդմամբ՝ մեկնարկում է թուրք-իսրայելական հարաբերությունների ամենաջերմ շաբաթը: