Գերմանացիների ավելի քան 90%-ի կարծիքով՝ Մերկելն է մեղավոր իր կուսակցության պարտության համար
ՄիջազգայինԳերմանացիների բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Անգելա Մերկելը լիովին պատասխանատվություն է կրում Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության անհաջողության համար։
Հարցման տվյալներով, որն անցկացրել է N-TV հեռուստաալիքը, նման կարծիքի է 93 տոկոսը, և միայն 7 տոկոսն է կարծում, որ մեղավորը տարածաշրջանային կուսակցական ղեկավարությունն է։
Երեկ մայրաքաղաքում անցկացված ընտրություններում Մերկելի կուսակցությունը ցուցաբերել է վատագույն արդյունք՝ հավաքելով ընդամենը 17.6 տոկոս ձայն և փաստացի դուրս մնալով կոալիցիոն քաղաքային կառավարությունից։ Նախնական պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել է 21.6 տոկոս ձայն, ինչը նույնպես պատմական նվազագույն ցուցանիշ է կուսակցության համար։