Աֆղանստանում ԱՄՆ ՌՕՈւ հարվածներից 8 ոստիկան է զոհվել
ՄիջազգայինԱֆղանստանի Ուրուզգան նահանգում ԱՄՆ ՌՕՈւ հարվածներից 8 ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Սեպտեմբերի 18-ի երեկոյան իրականացրած առաջին գրոհից զոհվել է մեկ իրավապահ։ Կրկնակի հարձակմանը զոհ է գնացել եւս 7 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգի օպերատիվ ոստիկանական ռեզերվի հրամանատար Ռահիմուլլահ Խանը։
Քաբուլում ԱՄՆ զինվորական հրամանատարությունը հաստատել է օդային հարվածների փաստը՝ պարզաբանելով, որ դրանք ուղղված են եղել Աֆղանստանի անվտանգության ուժերի համար սպառնալիք ներկայացնող գրոհայինների դեմ։
«Մենք դեռեւս լրացուցիչ տեղեկություն չունենք այն մասին, թե ինչպես դա կարող էր պատահել, եւ ինչու են հարձակման թիրախում հայտնվել Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը»,– ասել է ամերիկացի բրիգադային հրամանատար Չարլզ Քլիվլենդը։