Գեղարքունիքի մարզում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 11 թեկնածու
ՔաղաքականԳեղարքունիքի մարզի 53 համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներից սեպտեմբերի 19-ի դրությամբ ինքնաբացարկ են հայտնել 11-ը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, անտառամեջում ինքնաբացարկ է հայտնել Սմբատ Սարիբեկյանը, Բերդկունքում՝ Ավետիք Դադիկյանը, Երանոսում՝ Սերյոժա Թումեյանը, Լճաշենում՝ Հակոբ Վարդանյանը, Լճավանում՝ Յուրիկ Ալեքսանյանը, Ծովագյուղում՝ Գուրգեն Խանզադյանը, Ծաղկունքում՝ Արմեն Ղազարյանը, Ծովակում՝ Էդիկ Մուրադյանը, Նորատուսում՝ Վաչիկ Խաչատրյանը, Վաղաշենում՝ Տիգրան Եղիազարյանը, Վարդենիկում՝ Վարդան Մանուկյանը, Սոթքում՝ Գրիգոր Դանիելյանը:
«Ինքնաբացարկների վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է, այնպես որ հնարավոր են նոր ինբնաբացարկներ»,- նշեցին Գեղարքունիքի մարզի ԸԸՀ ներկայացուցիչները: