Թուրքիան Սիրիայի հետ սահմանին իր դրոշներն է կախել` ի պատասխան քրդերի շտաբում կախված ԱՄՆ դրոշների
ՄիջազգայինԹուրքիայի հարավարևելյան Շանլիուրֆա նահանգի Աքչակալե շրջանի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին թուրքական մեծ դրոշներ են տեղադրել` ի պատասխան ամերիկյան դրոշների, որոնք տեղադրվել են սահմանի մյուս կողմում գտնվող սիրիական «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության գրասենյակի շենքի ճակատին:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Աքչակալե շրջանի բնակչությունը հավատարիմ է իր հայրենիքին և ազգին: Մենք հպարտանում ենք մեր դրոշով, իսկ ահաբեկիչները մտածում են Սիրիայի տարածքում ամերիկյան դրոշի ներքո ինչ-որ պետություն ստեղծելու մասին», - Աչքակալեի քաղաքապետի խոսքը մեջբերում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքով` իրենց քայլը պատասխանն էր «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության գործողություններին, ովքեր ԱՄՆ դրոշները կախել են իրենց գրասենյակի ճակատամասում: