Սլովակիայում ՆԱՏՕ-ի ութ երկրների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկում
ՄիջազգայինՍլովակիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի անդամ ութ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների մասնակցությամբ Tobruq Legacy 2016 միջազգային զորավարժությունները:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չեխիայի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությունների նպատակն է՝ ստուգել եւ ուժեղացնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:
Զորավարժություններին մասնակցում են Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովենիայի եւ ԱՄՆ-ի ՀՕՊ ստորաբաժանումները: