Օկլահոմայում ոստիկանը կրակել է անզեն սեւամորթ տղամարդու վրա
ՄիջազգայինԱՄՆ Օկլահոմայի նահանգի Թալսա քաղաքում ոստիկանը կրակել է անզեն սեւամորթ տղամարդու վրա այն բանից հետո, երբ զննման նպատակով կանգնեցրել էր նրա մեքենան, փոխանցում է Associated Press–ը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեսագրվել է, եւ կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը բարձրացրած ձեռքերով ոստիկաններից հեռանում դեպի իր մեքենան։ Հետո ոստիկանը էլեկտրաշոկ է կիրառում, որից հետո էլ հրազենային զենքով սպանում տղամարդուն։
Քաղաքի ոստիկանապետ Չակ Ջորդանն ասել է, որ մահացածի մոտ զենք չի հայտնաբերվել։ Ընթանում է հետաքննություն։