Սիրիական զորքերը ՌԴ աջակցությամբ հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի հյուսիսում
ՄիջազգայինՍիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ հետ են մղել ահաբեկիչների հարձակումը Հալեպի հյուսիսում գտնվող Ալ-Շկեյֆ թաղամասի շրջանում: Այդ մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ծանր մարտերի արդյունքում սեպտեմբերի 20-ի առավոտյան սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ հետ են մղել ահաբեկիչների հարձակումը քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող Ալ-Շկեյֆ թաղամասի շրջանում և վերականգնել են թաղամասի հարավային հատվածի նկատմամբ վերահսկողությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել է կենտրոնը, սիրիական բանակն ահաբեկիչների հետ բախումների ընթացքում ոչնչացրել է մինչև 40 գրոհային, 4 հետևակի մարտական մեքենա և գնդացիրներով 7 պիկապ: