Հյուսիսային Կորեան նոր գերարագ հրթիռային շարժիչի փորձարկումներ է իրականացրել
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան նոր գերարագ հրթիռային շարժիչի ցամաքային փորձարկումներ է իրականացրել, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է Sohae տիեզերական կենտրոն, որտեղ տեղի է ունեցել փորձարկումը։
Նշվում է, որ շարժիչը կարող է տարբեր տեսակի արբանյակների, այդ թվում՝ Երկրի ուսումնասիրման արբանյակների գործարկման համար կրիչների հզորություն ապահովել։