Պենտագոնը 147 մլն դոլար կհատկացնի գերձայնային տեխնոլոգիաների մշակման համար
ՄիջազգայինԱՄՆ ՊՆ- ն սեպտեմբերի 19-ին հայտնել է որ պայմանագիր է կնքել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ, գերձայնային կրիչի շրջանակում հետազոտություններ անցկացնելու նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ գերատեսչության հաղորդագրության, նախագծով պատվիրված աշխատանքների արժեքը գնահատվել է 147. 3 մլն դոլար: Նախագիծը հովանավորում է ԱՄՆ հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալությունը: Աշխատանքների ժամկետները ու մանրամասները չեն ճգրտվում:
Հիմա առնվազն հինգ երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում ռազմական նպատակներով գերձայնային կրիչներ են մշակում, որոնց արագությունը առնվազն հնգակի գերազանցում է ձայնի արագությունը: Մասնավորապես դեռ երկու տարի առաջ հաղորդագրություն էր ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ում մշակվում են գերձայնային սարքերի նախագծեր Falcon и X-37 ծրագրերով, որոնցից վերջինը նախատեսում է ուղեծրային մարտական սարքերի ստեղծում: