FT. ԱՄՆ–ում աճում է Պուտինին համակրողների թիվը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների թիվը ԱՄՆ–ում աճում է, մինչ արեւմտյան առաջնորդները չեն դադարում քննադատել նրան, գրում է Financial Times–ը։
Այսպես՝ օգոստոսին YouGov–ի եւ The Economist–ի համատեղ հարցումների համաձայն՝ գրանցված հանրապետականների միայն 27 տոկոսն է բացասաբար վերաբերվում Ռուսաստանի նախագահին։ Ընդ որում, 2 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 66 տոկոս։
Բացի այդ, հարցման արդյունքում պարզվել է, որ հանրապետականների 85 տոկոսը Պուտինին ուժեղ առաջնորդ է համարում, այնինչ միայն 18 տոկոսն է նման կարծիք հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին։ Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցներին, ապա նրանց շրջանում Պուտինին աջակցողների թիվն ավելի մեծ է։ Թրամփի յուրաքանչյուր երրորդ համախոհ դրական կարծիք ունի Պուտինի մասին։
FT–ը նշում է, որ Պուտինի նկատմամաբ վերաբերմունքը փոխվել է այն շրջանում, երբ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա են։ Հատկանշական է, որ Թրամփի որոշ համախոհներ նշել են, որ այդ հակասություներն իրենց մոտ Պուտինի նկատմամաբ ավելի մեծ համակրանք են առաջացրել։