Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը կանցկացնեն հյուսիսկորեական միջուկային օբյեկտների ոչնչացման զորավարժություններ
ՄիջազգայինԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերին կանցկացնեն համատեղ զորավարժություններ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների ոչնչացմանը։ Այս մասին հայտնում է The Korea Times պարբերականը, որի աղբյուրները ազգային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Red Flag զորավարժությունները կանցկացվեն Ալյասկայում։
Հարավկորեական կառավարությունը մասնակցության համար կուղարկի ութ F-15K կործանիչներ և երկու C¬130H ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ամերիկյան կողմից մանևրումներին կմասնակցեն 50 կործանիչներ՝ ներառյալ F-16 և F-15C։ Զորավարժությունների ընթացքում ցամաքային թիրախներին հարվածներից բացի՝ կմշակվեն նաև ավիացիոն մարտերի տարբերակներ։ Բացի այդ, կմշակվեն հարվածներ հատուկ ավիառումբերի կիրառմամբ՝ ստորգետնյա բունկերները ոչնչացնելու համար։
Հարավկորեական ռազմաօդային ուժերից բացի՝ զորավարժություններին կմասնակցեն ռազմական ինքնաթիռներ Նոր Զելանդիայից և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից՝ նշում է թերթը։ Աղբյուրի խոսքով՝ զորավարժությունները կդառնան պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից աճող ռազմական սպառնալիքի։