Իսպանիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 20 մարդ է տուժել
ՄիջազգայինԻսպանիայում ուղերթային «Լոգրոնյո-Մադրիդ» ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով մոտ 20 մարդ տուժել է, հայտնում է իսպանական Aragon Digital պարբերականը:
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի` սեպտեմբերի 19-ին, մոտ 17.30-ին, Սերիայի նահանգում:
Երեք տուժածի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Վթարի հետեւանքների վերացման համար ոստիկանության ջոկատներ են գործի դրվել, հրշեջներ, բժշկական ուղղաթիռներ եւ փրկության միասնական ծառայության ուղղաթիռը: