Պուտինը կրճատել է ՆԳՆ աշխատակազմը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե 100 հազար աշխատակցով կամ էլ 10 տոկոսով կրճատել է ՆԳՆ աշխատակազմը, մասնավորապես ՆԳՆ կենտրոնական աշխատակազմի առավելագույն հաստիքային թվաքանակը կրճատվել է 761-ով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային բյուջեից ֆինանսավորվող ՆԳՆ հաստիքային առավելագույն թվաքանակը (առանց շենքերի սպասարկման ու պահպանման հարցերով անձնակազմի) սահմանել 904 871 միավոր»,- ասվում է նախագահի հրամանում, որը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական կայքում:
Մինչ այդ գործող՝ նախագահի 2014 թ մայիսի 5-ի կարգադրությամբ ՆԳՆ առավելագույն հաստիքային թվաքանակը սահմանված էր 1 003 232 միավոր: Այսպիսով կրճատումը կազմում է 10 տոկոս:
Նույն հրամանով պետության ղեկավարը կրճատել է ՆԳՆ կենտրոնական աշխատակազմի առավելագույն հաստիքային թվաքանակը 761 միավորով՝ դարձյալ ավելի քան 10 տոկոսով ու վերացրել փոխնախարարներից մեկի պաշտոնը՝ հիմա նրանց թիվը 6 է: