Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»


Երբ նկարիչը խոսում է իր կտավների միջոցով. շարունակվում է Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում

Սեպտեմբերի 17-ից «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը: 30-ամյա նկարչի գույներն ու իր մտքերի ինքնատիպ պրոյեկտումը կտավի վրա այցելուին է փոխանցում այն ապրումներն ու խոհերը, որոնցով ոգեշնչված ստեղծագործել է:

Orer.am-ի հետ զրույցում Ս. Իսավեդյանն ասաց, որ իր մանկության տարիներին երբեք չի այցելել ցուցահանդեսներ ու չի նկարել: Առաջին մասնագիտությամբ ինժեներ է: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է զինվորական ծառայության, իսկ ծառայությունն ավարտելուց հետո նրա մեջ նկարելու բուռն զգացում է առաջացել։

«Հայրիկս նույնպես ինժեներ է եղել, սակայն հետագայում սկսել է գունավոր քարերով խճանկարներ պատրաստել և վաճառել Վերնիսաժում: Բանակից վերադառնալուց հետո ես էլ սկսեցի նրան օգնել: Դրանից հետո ես իմ մեջ բացահայտեցի գույների հրաշալի աշխարհը ու իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ նկարելու: Հայրս սկզբում չէր հասկանում, թե ինչպես կարող է ինժեների կրթություն ստանալուց հետո նման կտրուկ փոփոխության դիմեմ, սակայն հետագայում, տեսնելով իմ նկարները, համոզվեց, որ իսկապես իմ ընտրած ուղին ճիշտ է: Ես գտա իմ երազանքը ու հիմա ապրում եմ դրանով»,- ասաց Սերգեյը:

Միայն նկարել սովորելը նրան չի բավարարել, և Սերգեյը պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու համար ընդունվել և ավարտել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 6 տարի ուսանելուց հետո նա գնալով համոզվել է, որ իր կոչումը նկարչությունն է, որը անպայման կուղեկցի իր հետագա կյանքի ընթացքում.

«Ես իմ նկարներով ոչ թե ցանկանում եմ մարդկանց դուր գալ կամ աշխարհահռչակ նկարիչ դառնալ, այլ նկարելն ինձ օգնում է արտահայտել իմ հույզերն ու զգացումները կյանքի տարբեր երևույթների ու նաև հակասությունների մասին: Շատ եմ ուրախանում, որ մարդիկ հավանում են իմ նկարները: Դա նշանակում է, որ ես կարողացել եմ այն էներգետիկան ու հույզերը փոխանցել, որը զգացել եմ տվյալ կտավը նկարելիս»,- ասում է Սերգեյը:

Սերգեյ Իսավերդյանի կտավներում կարմիր գծով նշմարվում են կյանքի տարբեր հանգրվաններում ու դրվագներում մարդկանց հարազատ հոգու խռովքներն ու դրանք հաղթահարելուն միտված պայքարի կամքը, իսկ Սերգեյի գույները կարծես մի ուրիշ աշխարհից ծնված բազմազան երանգների ամբողջություն լինեն, որոնք միահյուսվելով դառնում են մի ամբողջ պատմություն կյանքի ու պայքարի, լուսավորի ու մռայլի, ջերմության ու հոգու խռովքի:

«Ես իմ կտավներով փորձում եմ ցույց տալ, որ երբեք էլ պետք չէ հիասթափվել կյանքի դժվարություններից: Ընդհակառակը, դրանք դրվագներ են որոնք պետք է վերլուծել ու ազատվել դրանից: Ես վաղուց ազատվել եմ նման կապանքներից ու ինչքան ապրում ու ստեղծագործում եմ, այնքան ավելի եմ սիրում կյանքը, ուր բազմաթիվ շերտեր կան, որոնք դեռ պետք է բացահայտեմ»,- ասաց Սերգեյը:

Ի դեպ, նա մեծագույն սիրով ցանկացավ մեր միջոցով իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և նախարարության աշխատակիցներին:

Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը կշարունակի գործել ևս երկու օր՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում՝ ժամը 10.00-17.00-ը:

Արմինե Գրիգորյան

300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»