Սիրիայում 21 մարդ է զոհվել հումանիտար ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով
Միջազգային20 քաղաքացիական անձինք եւ Սիրիայի արաբական Կարմիր Մահիկի մեկ աշխատակից են սեպտեմբերի 19-ին զոհվել Հալեպի նահանգում հումանիտար օգնություն փոխադրող ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով:
«Մենք ցնցված ենք նման քանակությամբ մարդկանց զոհվելու փաստից, ներառյալ մեր գործընկերոջ՝ ստորաբաժանումներից մեկի ղեկավար Օմար Բարաքաթի»,-ասված Է Սիրիայի Կարմիր Մահիկի, Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի եւ Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի հանրակցությունների միջազգային ֆեդերացիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է սեպտեմբերի 20-ին:
Ինչպես հաղորդվել Է, նախօրյակին հումանիտար ավտոշարասյունը գնդակոծության Է ենթարկվել Հալեպի նահանգում, ինչի հետեւանքով 31 բեռնատարներից 18-ը ոչնչացվել Է:
«Երեկվա հարձակման մասին մեր իմացածից մենք կարող ենք այն եզրակացությունն անել, որ տեղի Է ունեցել միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում, ինչը բացարձակապես անընդունելի Է»,-նշվում Է համատեղ հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: