ԻՊ-ի պարագլուխը երկար ամիսներ ի վեր առաջին անգամ Մոսուլում հայտնվել է հանրության առջեւ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին երկար ամիսներ ի վեր առաջին անգամ հանրության առջեւ Է հայտնվել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջաններից մեկում:
Այդ մասին հայտնել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ «քաղաքում տիրող լարված իրադրության պատճառով ալ Բաղդադին հարկադրված Է եղել դուրս գալ իր պատսպարանից եւ Մոսուլի փողոցներում հայտնվել թիկնապահներով շրջապատված»: Նշվում Է, որ ԻՊ-ի պարագլուխը քաղաքում տեղաշարժվել Է զրահամեքենաներով՝ երեք արտաճանապարհայինների ուղեկցությամբ, որոնցում տեղավորվել Էին ալ Բաղդադիի անձնական պահազորի անդամները: ԻՊ-ի առաջին դեմքը հանրությանը երեւացել Է Էր Ռիսալյա թաղամասում:
Մոսուլը, որի բնակչությունը գերազանցում Է 500 հազարը, ԻՊ-ի զինյալները համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:
Այն կառավարական զորքերի կողմից գործնականում առանց մարտի թողնվել Է 2014 թվականի հունիսի 10-ին նրա վրա ԻՊ-ի կազմավորումների հարձակման ժամանակ: Ռազմական մասնագետների գնահատումներով՝ ներկայում քաղաքում կարող են կենտրոնացված լինել արմատական խմբավորումների մինչեւ 10 հազար զինյալներ:
Առկա տեղեկատվության համաձայն, Մոսուլի նկատմամբ հսկողության վերականգնման նպատակով միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերի լայնածավալ ռազմարշավը պետք Է սկսվի այս տարվա հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: