Պան Գի Մունը երկրներին հորդորել Է ընդունել 1,2 միլիոն փախստականների
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 20-ին երկրներին հորդորել Է ընդունել 1,2 միլիոն փախստականների, որոնք գտնվում են առավել խոցելի վիճակում: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված գագաթնաժողովում, որը նվիրված Էր փախստականներին, նա գանգատվել Է, որ ամբողջ անցյալ տարվա ընթացքում նոր տուն Է հաջողվել գտնել սոս կ 100 հազար հարկադիր վերաբնակների:
«Գրեթե 1,2 միլիոն ամենախոցելի փախստականներ վերաբնակեցման կարիք ունեն: Չնայած այն բանին, որ անցյալ տարի հաջողվել Է 100 հազարից փոքր-ինչ ավելի մարդ բնակեցնել երկու տասնյակից պակաս երկրներում»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է, որ «ավելի շատ պետություններ ընդունեն փախստականների բնակեցման ծրագրեր»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կա շուրջ 21 միլիոն փախստական: Նրանց 90 տոկոսը տեղավորվել Է ութ երկրներում՝ Հորդանանում, Իրանում, Քենիայում, Լիբանանում, Պակիստանում, Թուրքիայում, Ուգանդայում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: