Օբաման անընդունելի Է համարել Սիրիայում տիրող իրադրությունը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անընդունելի Է համարում Սիրիայում տիրող իրադրությունը եւ հորդորել Է համաշխարհային հանրակցությանը՝ միավորվել այդ երկրի հիմնախնդիրները լուծելու գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այն, ինչ տեղի Է ունենում Սիրիայում, անընդունելի Է: Մենք բավականաչափ միասնական չենք, որպեսզի կանգնեցնենք այն, ինչ տեղի Է ունենում»,- հայտարարել Է Օբաման ՄԱԿ-ում փախստականներին նվիվրած գագաթնաժողովում:
Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ Օբաման ասել Է, որ Սիրիայի հակամարտության ռազմական լուծում չկա, հարկավոր Է դիվանագիտություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: