Օլանդը պատրաստ է հյուրընկալել ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպումը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումը: Այդ մասին Օլանդը նշել է Հայաստանի անկախության 25-ամայկի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում: