Էդվարդ Նալբանդյանն Էդգարս Ռինկևիչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքը
ՔաղաքականԱշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։
Հանդիպման օրակարգում են եղել տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։