Կանադայի նահանգներից մեկում բոլոր դպրոցները տարհանվում են
ՄիջազգայինԿանադայի Արքայազն Էդվարդ կղզու նահանգի բոլոր դպրոցները տարհանվում են «հավանական սպառնալիքի» պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Կանադայի Թագավորական հեծյալ ոստիկանության հաղորդագրությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ աշակերտներին ապահով վայրեր են տեղափոխում: Արքայազն Էդվարդ կղզին, որ գտնվում է Կանադայի ատլանտյան ափերին, երկրի ամենափոքր նահանգն է, որի բնակչությունը կազմում է մոտ 146 000 մարդ:
Հաղորդվում է, որ հարևան Նոր Շոտլանդիա նահանգի ոստիկանությունը նույնպես մի քանի համալսարանական կորպուսներ է փակել` պայմանավորված կասկածելի հեռախոսազանգերով: