Բանգլադեշում լաստանավ է խորտակվել. Կան տասնյակ զոհեր
ՄիջազգայինՆվազագույնը 12 մարդ է զոհվել, 18-ը անհետ կորել Բանգլադեշի Բարիսալ շրջանում գետային լաստանավի խորտակման հետեւանքով: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը:
Ոստիկանության ներկայացուցիչը «Սինհուա»-ի թղթակցին ասել է, որ տասնյակ ուղեւորներով լաստանավը չորեքշաբթի առավոտյան է խորտակվել: Հայտնաբերվել են երկու կնոջ, երկու երեխայի եւ ութ տղամարդու մարմինները: Փրկարարա-որոնողական գործողությունները շարունակվում են: Պատահարի պատճառը վատ եղանակն է եղել: