Նյու Յորքում ապամոնտաժել են Լենին հուշարձանը բնակելի տան տանիքից
ՄիջազգայինՆյու Յորքի Իսթ Հյութոն փողոցի վրա գտնվող «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրի տանիքից ապամոնտաժել են Լենինի արձանը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` մոտ 5.5 մետր բարձրությամբ արձանը նույն տեղում կանգուն է մնացել 22 տարի:
Ապամոնտաժման պատճառը, ամերիկյան աղբյուրի համաձայն, կարող էր դառնալ շենքի գնումը նոր տիրոջ` Dermot Company ընկերության կողմից: Անգամ նշվում է գործարքի նախնական արժեքը, որն է 100 մլն դոլարը:
Թե որտեղ այժմ կտեղակայվի Լենինի հուշարձանը, դեռևս հայտնի չէ:
Արձանի հեղինակը եղել է խորհրդային քանդակագործ Յուրի Գերասիմովը, սակայն Խորհրդային Միության փլուզման հետևանքով հուշարձանը երբևէ չի ցուցադրվել հայրենիքում: