Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՄիջազգայինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու հարցը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև բանակցություններում նշանակալի արդյունքների ձեռքբերման հարցերը:
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մասնակցության շրջանակում: