Պորտուգալիան ցանկանում է կրկնապատկել ընդունվող փախստականների թիվը
ՄիջազգայինՊորտուգալիայի իշխանությունները նախատեսել են կրկնապատկել ընդունվող փախստականների թիվը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հայտնել է նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Պորտուգալիան «միաժամանակ զբաղվում է փախստականների ընդունմամբ, ԵՄ-ում ընդունվող փախստականների թվի կրկնապատկմամբ եւ նրանց ինտեգրացիայով»:
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Փախստականների եւ միգրանտների վերաբերյալ Նյու Յորքի հռչակագիրը, որը նախատեսում է 2018 թվականից երկու գլոբալ պայմանագիր մշակել միգրացիայի եւ փախստականների արդար բաշխման խնդիրների կարգավորման վերաբերյալ: