Պուտինը պետական պարգեւներ է հանձնել գրեթե 40 ռուսաստանցիների
ՄիջազգայինՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 22-ին Կրեմլում անցկացրել Է գրեթե 40 ռուսաստանցիների պետական պարգեւների հանձնման արարողություն, որոնց թվում են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, դիրիժոր Վալերի Գերգիեւը եւ կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը:
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում Է ստացել Դաղստանից ոստիկանության լեյտենանտ Մագոմեդ Ուրբագանդովը, որն սպանվել Է ամռանը եւ հավատարիմ Է մնացել իր երդմանը: Պարգեւն ստացել են նրա ծնողները:
Բացի այդ, Ռուսաստանի հերոսի կոչում Է ստացել տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը:
Նախագահը հանձնել Է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» տարբեր աստիճանների շքանշաններ: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան են ստացել ռեժիսոր Գովորուխինը եւ Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահ Լյուդմիլա Վերբիցկայան: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արժանացել Է երկրորդ աստիճանի շքանշանի:
Ռոլդուգինին եւ Գերգիեւին հանձնվել Է Ալեքսանդր Նեւսկու շքանշան:
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին արժանացել Է Բարեկամության շքանշանի: