Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
ՄիջազգայինԹուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ գերազանցելով Սու-24-ի հետ կապված միջադեպից առաջ գոյություն ունեցող մակարդակը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է: Նախագահ Պուտինն ու նախագահ Էրդողանը դա հաստատեցին բանակցությունների եւ հեռախոսազրույցի ընթացքում»,- գործակալությանն ասել է Չավուշօղլուն: