Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել «Սու-24»-ի միջադեպից առաջվա համեմատ ավելի բարձր մակարդակով. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել ավելի բարձր մակարդակով, քան «Սու-24»-ի միջադեպից առաջ էր.
«Մենք տրամադրված ենք և ունենք քաղաքական կամք՝ մեր համագործակցության հետագա խոորացման համար, ընդ որում՝ ավելի լավ, քան միջադեպից առաջ։
Դա երկու առաջնորդների կամքն է։ Նախագահ Պուտինն ու նախագահ Էրդողանը հաստատել են դա բանակցությունների ու հեռախոսազրույցի ժամանակ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը։