Նազարբաևը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 12-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԶԼՄ-ներին:
Այդ մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը տնտեսական համագործակցության 13-րդ ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Նուրսուլթան Նազարբաևի այցին: Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև եղբայրական հարաբերությունները երկու սյուներ են, որոնց վրա են հիմնված երկու անկախ պետությունների բոլոր քաղաքական, տնտեսական, բարեկամական կապերը»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: