Անթալիայում այս սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների կորուստը գնահատվել է 3 միլիարդ դոլար
ՄիջազգայինՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անթալիայի նահանգում ռուսաստանցի զբոսաշրջիկների պակասի հետևանքներն ընթացիկ սեզոնին գնահատում են մոտ 3 միլիարդ դոլար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անթալիայի նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահը:
«Խոսքը դեռ միայն զբոսաշրջային ուղեգրերի մասին է՝ առանց հաշվի առնելու տեղի (ռեստորաններում ու խանութներում) զբոսաշրջիկներին»,- ասել է նա:
2014 թվականին Թուրքիա է այցելել 4.5 միլիոն ռուսաստանցի, որոնցից 3.5 միլիոնը հանգստացել է Անթալիայում: 2015 թվականին էլ Թուրքիա է այցելել 3.5 միլիոն ռուսաստանցի, որոնցից 2.7 միլիոնն այցելել է Անթալիա: