Լուիս Էնրիկե. Սուարեսը չէր ցանկանում ոչ ոքի վիրավորել
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պաշտպանել է իր թիմի հարձկվող Լուիս Սուարեսին, ով ասել էր, որ ֆուտբոլը տղամարդկանց խաղ է:
Իսպանիայում այդ արտահայտությունը համարել են սեքսիզմի դրսեւորում, իսկ երկրի կանացի ակումբներից մեկը հրավիրել էր ուրուգվայցի ֆուտբոլիստին իրենց առաջիկա խաղին:
«Իր արտահայտությամբ Սուարեսը ոչ ոքի չէր ցանկանում վիրավորել: Դա ամենակարեւորն է: Պետք է խեղաթյուրել նրա խոսքերի նշանակությունը», - Էնրիկեի խոսքն է փոխանցել «Marca»-ն: