Բաուսա. Բարսելոնան չի մտածում Մեսսիի մասին
ՍպորտԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան քննադատել է կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբին, հայտնում է «Fox Sport»-ը:
-«Բարսելոնան» մեզ զգուշացնում է, որ ուշադիր լինենք Մեսսիի հանդեպ, բայց նրանք չեն մտածում ֆուտբոլիստի մասին: Տարօրինակ է, որ Մեսսին մասնակցում է թիմի բոլոր խաղեր, չնայած առողջական խնդիրներին:
Մենք ցանկանում ենք նրա հետ շփվել՝ հասկանալու համար, թե որքանով է ամեն ինչ լուրջ: Սպասում ենք բժշկի ախտորոշմանը, որը պետք է ուղարկվի նաեւ հավաքական: Դժվար թե նա կարողանա մեզ օգնել հոկտեմբերին կայանալիք խաղերում, մենք արդեն մտածում ենք առանց Մեսսիի խաղալու մասին», - ասել է Բաուսան: