ԱՖԱ-ն ներողություն է խնդրել Բարսելոնայից
ՍպորտԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրել Բարսելոնայից ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի խոսքերի համար:
Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչն ասել էր հետևյալը.
««Բարսելոնան» մեզ զգուշացնում է, որ ուշադիր լինենք Մեսսիի հանդեպ, բայց նրանք չեն մտածում ֆուտբոլիստի մասին: Տարօրինակ է, որ Մեսսին մասնակցում է թիմի բոլոր խաղերին՝ չնայած առողջական խնդիրներին»:
«Բարսելոնայի» ներկայացուցիչ Խոսեպ Բիվեսը կատալոնական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է պաշտոնական ներողության մասին: