ՊՍԺ-ը պարտվեց
ՍպորտՖրանսիայի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Թուլուզ» - «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումով:
Գործող չեմպիոնը պարտվեց 0:2 հաշվով:
46-րդ րոպեին փարիզյան թիմը մնացել է 10 ֆուտբոլիստներով. հեռացվել է Օրյեն, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Բոդիգերը: 79-րդ րոպեին Դուրմազը կրկնապատկել է հաշիվը:
«Թուլուզն» այս հաղթանակով վաստակում է 14 միավոր և շրջանցում է ՊՍԺ-ին, որն ունի 13 միավոր: