«Սպորտինգ»-«Բարսելոնա»՝ 0։5, Նեյմարը՝ դուբլի հեղինակ
ՍպորտԻսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» 6-րդ տուրում հյուրընկալվեց «Սպորտինգին»:
«Էլ-Մոլինոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով․ Նեյմարը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Լուիս Սուարեսը, Ռաֆինյան և Արդա Թուրանը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 13 միավոր և հավասարվել է առաջատար «Ռեալին», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, իսկ «Սպորտինգը» 7 միավոով 12-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Սպորտինգ» - «Բարսելոնա»՝ 0։5
Գոլերը՝ Սուարես 29՛, Ռաֆինյա 32՛, Նեյմար 81՛, 88՛, Թուրան 85՛
Հեռացում՝ Լորա 74՛