Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ արհեստներին եւ արհեստավորներին նվիրված միջոցառում

Մշակույթ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված միջոցառմանն անդրադարձ  կատարվեց արհեստներին եւ նորբայազետցի արհեստավորներին, որոնց մասնագիտությունը, փոխանցվելով սերնդեսերունդ, շարունակվում է մինչ օրս:

Թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը   միջոցառման մասնակիցներին  փոխանցեց Հին ու Նոր Բայազետին բնորոշ արհեստների մասին հետաքրքիր մանրամասներ՝ կավագործությունից մինչեւ փռնչիություն:

«1830-ականներին Հին Բայազետից 200-300 ընտանիքներ տեղափոխվեցին Սեւանա լճի ավազան եւ  հիմնեցին Նոր Բայազետ քաղաքը: Գաղթողների մեջ քիչ չէին արհեստավորները: 1920-ականներին Նոր Բայազետում նրանց արհեստանոցները ձգվում էին եկեղեցուց մինչեւ շուկա:

Արհեստներից առաջիններից համարվում է խեցեգործությունը, որի  ճյուղերից է թոնրագործությունը: Հին ու Նոր  Բայազետներում թաղիքագործությունը եւս զարգացած ճյուղերից է եղել:

Թաղիքագործները թաղիք պատրաստելուց զատ, ռազմաճակատի համար պատրաստում էին վալինկաներ, ձեռնոցներ, այծենակաճ: Երկրագիտական թանգարանում այսօր ներկայացվում է ժամանակակից թաղիքագործությունը՝ հանձինս ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի, մեր համաքաղաքացի Անահիտ Ճաթեյանի , Հասմիկ Սեթաղյանի եւ այլոց:

Հայկական բարձրավանդակը հարուստ է մետաղի հանքերով, որոնք նպաստել են Հայաստանում մետաղագործությանը, արհեստների զարգացմանը: Պղինձը քարից հետո հայտնաբերված մետաղ էր , որից պատրաստված գործիքները որոշ չափով դուրս մղեցին քարե գործիքները: Այդ գործիքների նմուշները պահպանված են մեր թանգարանում»,-ներկայացրեց Մանյա Չարվադարյանը:

Գիտաշխատողը նշեց նաեւ, որ դարբնի աշխատանքը եւս Հին ու Նոր Բայազետներում դժվարին, բայց գնահատված արհեստներից է եղել: Դարբնագործության լավագույն նմուշ է Հին Բայազետի բերդի դուռը, որի մեկ փեղկը կշռում է 800 կիլոգրամ, որը 2014թվականին մեր  ժամանակավոր ցուցադրության է դրվել Գավառ քաղաքի   Սուրբ Կարապետ եկեղեցում: Նոր Բայազետ կամ Գավառ քաղաքում լավագույն դարբիններ են համարվել Բադալյան եղբայրները՝ Հայրոն, Պետրոսը, Պողոսը, Ալեքսանը, Ստեփանը, Նիկոլան, Գորոյան Խաչոն, Մկոն, Գրիգորը, քուրդ Սիմոնը, Բադեյան Գեւորգը,  Լեւոնը, Թոռչու Հայրապետը, Արզումանը: Կարեւոր արհեստներից է եղել  պայտագործությունը:

«Մի շարք հայտնի պայտագործների թվում էր նաեւ Ենգիբարյան Սերգոն, ով իր ուժի շնորհիվ կարողացել է միայնակ գետնել կենդանուն եւ պայտել: Նրան բախտ է վիճակվել պայտելու նաեւ զորավար Անդրանիկի ձին: 20-րդ դարի կեսերից Նոր Բայազետում հողաշեն տանիքները փոխարինվեցին թիթեղներով:

Լավագույն թիթեղագործներ կամ որ նույնն է, ժեշտանչիներ են համարվել Աչիկյան եղբայրները, որոնց  արհեստն այսօր փոխանցվել է որդուց որդուն: Հետաքրքիր դեպք է հիշատակվում Աչկի Բաղդասարի մասին: Ժեշտանչի Բաղդասարը աշխատելիս է եղել Իջևանի Աչաջուր գյուղում, որտեղ վճարի փոխարեն տվել են Սաթենիկին, այսինքն՝ կնոջը»,-պատմեց Մանյա Չարվադարյանը: 

Գիտաշխատողը մանրամասն կանգ առավ նաեւ ջուլհակության, կոշկակարության,  թամբագործության, քարակոփության, դերձակության, վարսավիրության, ներկարարության, պատշարության, փայտագործության, փռնչիության եւ այլ արհեստների մասին, որոնցով մարդիկ ապրել ու ապրեցրել են  Հին ու  Նոր Բայազետներում:

Ըստ Թանգարանի տնօրենի հավաստման՝  թանգարանում սեպտեմբերի 21-ին բացվել են 2 ցուցադրություններ՝ նվիրված Հայաստանի  Անկախության 25-ամյակին եւ Արցախյան գոյամարտում, ինչպես նաեւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում   քաջաբար զոհված   հայ մարտիկներին: Ներկաները միջոցառման ավարտին դիտեցին նաեւ այդ ցուցադրությունները:

Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու