Մոուրինյո. Վենգերի հետ իրար ձեռք սեղմեցինք քաղաքակիրթ մարդկանց նման
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է The Sun-ի լրագրող Ռոբ Բիսլիի գրքի այն հատվածին, որտեղ նշված է իր եւ «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերի լարված հարաբերությունների մասին: Ռոբ Բիսլին գրել է, որ «Արսենալի» ու Մոուրինյոյի նախկին ակումբ «Չելսիի» միջեւ 2014-ին կայացած խաղից հետո պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ մի անգամ ֆուտբոլային խաղադաշտից դուրս ջարդելու է Վենգերի մռութը:
«Ինչ վերաբերում է գրքի այդ հատվածին, ապա դուք տեսնում եք, թե Բիսլին որքան մոտ է եղել ինձ: Ես գոհ եմ: Նա գումար է վաստակում: Նրա համար լավ է, եւ դա լավ է նաեւ ինձ համար: Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպել եմ Վենգերին: Մենք իրար ձեռք սեղմեցինք քաղաքակիրթ մարդկանց նման: Մեկ սեղանի շուրջ նստեցինք ընթրիքի մյուս մասնակիցների հետ: Մենք նորմալ զրուցում էինք: Նախընտրում եմ չմեկնաբանել այդպիսի լուրերը: Դա է իմ վերջին խոսքն այս պահին: Թող Բիսլին վաստակի իր գումարները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ չի կարդացել Մոուրինյոյի մասին գիրքը եւ չի էլ պատրաստվում անել դա: