Իտալական էսմինեցը խարիսխ է գցել Իրանի նավահանգստում
ՄիջազգայինՎերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ արեւմտյան պետության նավը հասել է Իրանի նավահանգիստ եւ խարիսխ գցել այնտեղ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Իտալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավը, ինչպես հայտնում է ռադիոկայանը, Իրան է եկել «այդ երկրի նավատորմի հետ պատմական հարուստ կապերը և հրաշալի հարաբերությունները վերականգնելու համար»: Նավը երեք օր կմնա Բանդար Աբաս նավահանգստում:
Անցյալ տարի միջուկային պատմական համաձայնության կնքումից հետո Իրանի և Արևմուտքի հարաբերություններն էապես բարելավվել են: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այս տարվա ապրիլին մեծ պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Թեհրան: