Կարմիր խաչի ավելի քան 70 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական քաղաքներ
ՄիջազգայինՅոթանասունմեկ բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական 4 քաղաք, հաղորդվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Twitter-ի էջում:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնության մատակարարման համար օգտագործվում է 71 բեռնատար: Օգնությունը նախատեսված է 60 հազար մարդու համար:
Նշվում է, որ մատակարարվում է սնունդ, դեղորայք և հիգիենայի պարագաներ:
Սեպտեմբերի 19-ին Հալեպ շրջան ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացվել: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ: