Թուրքիայում ձերբակալվել են արդարադատության համակարգի 76 աշխատակիցներ
ՄիջազգայինԹուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակներում ձերբակալվել արդարադատության համակարգի 76 աշխատակից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հետախուզական գործողությունները իրականացրել են Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Իզմիրի կենտրոնական 4 շրջաններում:
Ձերբակալվածների մեջ կան գրագիրներ, խմբագիրներ, կարգադրիչներ, արդարադատության ոլորտի տարբեր աշխատակիցներ:
Այժմ ձերբակալվածների տներում եւ աշխատավայրերում հետաքննություն է ընթանում` կապված Bylock գաղտնի հաղորդակցության համակարգից օգտվելու հետ:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում, Ինդոնզիայում եւ բազմաթիվ այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատող անդամներ: