Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել
ՄիջազգայինՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Նրանք պահել են պաստառ «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» գրությամբ, ինչպես նաև ձերբակալված ընդդիմադիր գործիչների լուսանկարներ:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխություններից հետոանսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանըլուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք: