Թրամփը հայտարարել Է Քլինթոնի հետ հեռուստաբանավեճում իր հաղթանակի մասին
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է դեմոկրատներից իր ընդդիմախոսի՝ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճում իր հաղթանակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օհո, գերազանց ելույթ ունեցա՝ դատելով բանավեճի արդյունքների շուրջ հարցումներից (բացառությամբ CNN-ի, որը ես չեմ դիտում): Շնորհակալություն»,-գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում:
Ի հաստատումն իր խոսքերի, հանրապետականների թեկնածուն վկայակոչել Է այլ հրատարակությունների կողմից անցկացված մյուս հարցումների արդյունքները, այդ թվում՝ Time հանդեսինը (59 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց), CNBC-ինը (61 տոկոս՝ 39 տոկոսի դիմաց), Variety-ինը (55 տոկոս՝ 45 տոկոսի դիմաց), The Hill-ինը՝ (59 տոկոս՝ 36 տոկոսի դիմաց):
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Դոնալդ Թրամփն առաջին անգամ մասնակցել են դեմ առ դեմ հեռուստաբանավեճին: Այս դիմակայությունը պատմական են համարում. Սպիտակ տան պաշտոնին, մի կողմից, առաջին անգամ հավակնում Է կին եւ նախկին առաջին տիկինը, իսկ, մյուս կողմից՝ երբեք ընտրովի պաշտոններ չզբաղեցրած միլիարդատեր:
CNN հեռուստաալիքի լսարանը հեռուստաբանավեճում հաղթանակը շնորհել Է Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: