Մեծ Բրիտանիան դեմ է հանդես եկել ԵՄ բանակի ստեղծմանը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան կընդդիմանա Եվրամիության բանակ ստեղծելու ցանկացած մտադրությանը, քանի որ դա կարող է խոչընդոտել ՆԱՏՕ-ի դերակատարմանը: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
«ՆԱՏՕ-ն պետք է հանդիսանա մեր և Եվրոպայի պաշտպանության անկյունաքարը», - ասել է բրիտանացի նախարարը` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավում կայանալիք ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ:
Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են այդ հանդիպմանը հնչեցնել մեծ ռազմական համագործակցության առաջարկը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը արդեն հայտարարել է, որ Բրիտանիան այդ հարցի շուրջ վետոյի իրավունք չի ունենալու:
Մեծ Բրիտանիան վետոյի իրավունքը պահպանում է այնքան ժամանակ, քանի դեռ դուրս չի եկել ԵՄ կազմից: