Արևմուտքը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը Ռուսաստանի հետ. ՆԱՏՕ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բրիտանիայում անցկացվող համաժողովի ժամանակ հայտարարել են, որ Արևմուտքը զիջում է Ռուսաստանին տեղեկատվական պատերազմում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով «Ամերիկայի ձայնին»:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի հրամանատարության ռազմավարական հաղորդակցությունների բաժնի ղեկավար Մարկ Լեյթին հայտարարել է, որ Արևմուտքը պետք է սովորի «հակահարված տալ ռուսական ապատեղեկատվությանը»:
«Մենք տեխնոլոգիաներ ունենք: Առաջատար մարքեթինգային կենտրոնները գտնվում են մեր երկրում, և, ամեն դեպքում, մենք խոսում ենք, այն մասին, որ մեզ ճնշում են», - ասել է ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի տնօրեն Ջենիս Սարտսը: