Մենք կշարունակենք Թուրքիայի հետ համակարգման աշխատանքները.Մարկ Թոներ
ՄիջազգայինԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ չնայած առկա որոշակի բարդություններին՝ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ կողմերն այդ հարցերը կքննարկեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենի Թուրքիա այցելության ժամանակ:
«Մենք կշարունակենք Թուրքիայի հետ համակարգման աշխատանքները, որոնք սկսել ենք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Ինչպես գիտեք, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը գտնվում է Թուրքիայում ՝ կառավարության մի շարք ներկայացուցիչների և զինվորականների հետ: Մենք աշխատելու ենք Թուրքիայի հետ Սիրիայում օդային գործողությունների ժամանակ բախումներից խուսափելու, թուրք-սիրիական սահմանին անվտանգությունը համակարգելու և ԻՊ-ին ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է Թոները: