Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման մեջ միջազգային քննչական խումբը տեսնում է ՌԴ-ի ներգրավվածությունը
ՄիջազգայինՄիջազգային խումբը, որը հետաքննում է 2014-ի հուլիսին Դոնբասում մալայզիական «Բոինգի» կործանումը, եկել է եզրակացության, որ զենիթա-հրթիռային «Բուկ» համալիրը, որից արձակվել է ինքնաթիռը ոչնչացրած հրթիռը, Ուկրաինա էր փոխադրվել Ռուսաստանից։ Ինչպես փոխանցում է NOS պարբերականը՝ այդ մասին զոհերի հարազատների հետ հանդիպմանն ասել է խմբի ղեկավար, հոլանդացի դատախազ Ֆրեդ Վեստերբեկեն։
Քննիչները հայտնել են զոհերի հարազատներին, որ Ուկրաինայի զինված ուժերը որևէ կերպ կապ չունեն օդանավի կործանման հետ։ Սկսվել է մամլո ասուլիս, որի ընթացքում կհայտարարվեն հետաքննության արդյունքները։
MH17 չվերթն իրականացնող օդանավը խոցվել է ապստամբների կողմից վերահսկվող տարածքից՝ Պերվոմայսկ քաղաքի մոտ գտնվող դաշտից։